Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` ապրիլի 1-ին, ժամը 20.30-ին, Երեւանի Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակի մոտակայքից բերման է ենթարկվել 1956 թ. ծնված Սվետլանա Ս.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա մարտի 17-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:



























