Կահիրեւում կրկնակի պայթյունի հետեւանքով զոհվել է ոստիկանության գեներալ, եւս չորս ոստիկան վիրավորվել են:

Կրկնակի ահաբեկչությունը տեղի է ունեցել Կահիրեի համալսարանի շենքից ոչ հեռու, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Եգիպտոսի հեռուստատեսությունը:

Ըստ ոստիկանության՝ չարագործների թիրախը եղել են ոստիկանության հատուկ նշանակության ջոկատայինները, որոնք հավաքվել էին տվյալ թաղամասում՝ բողոքի ցույցերը կանխելու համար, հայտնում է rosbalt.ru-ն: