Սաուդյան Արաբիայում նոր օրենքներ են ներկայացվել, որոնց համաձայն աթեիստները համարվում են ահաբեկիչներ:

Ահաբեկչության դեմ ուղղված թագավորական հրամանագրերի շարքով եւ նոր համապարփակ օրենսդրությամբ՝ սաուդյան Աբդալա թագավորը ճնշման է ենթարկում քաղաքական այլախոհության եւ բողոքների բոլոր դրսեւորումները, որոնք ի վիճակի են «վնաս հասցնել հասարակական կարգուկանոնին», գրում է The Independent-ը՝ վկայակոչելով Human Rights Watch-ի զեկույցը:

Նոր օրենքների առաջին հոդվածը ահաբեկչությունը սահմանում է՝ որպես «աթեիստական մտածողության կոչ, կամ էլ պետության հիմքում ընկած իսլամի հիմնական սկզբունքները կասկածի տակ դնելու փորձ»:

«Այդ օրենքները փարատում են բոլոր այն հույսերը, թե թագավոր Աբդալան մտադիր է տեղ տալ խաղաղ այլախոհությանը կամ անկախ խմբերին», - կարծում է Human Rights-ի փոխտնօրեն Ջո Սթորքը, հայտնում է inosmi.ru-ն: