Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը  ընդունել է վարչապետ Սերիկ Ահմեդովի հրաժարականի դիմումը: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետը:

«Պետության ղեկավարն այսօր ընդունեց իմ հրաժարականը», - ասել է Ահմեդովը:

Օրենսդրության համաձայն՝ վարչապետի հրաժարականի դեպքում համանման միջոց է ձեռնարկվում նաեւ կառավարության մնացած անդամների նկատմամբ: Նախարարները կշարունակեն աշխատանքը՝ մինչեւ նոր կառավարության ձեւավորումը, հայտնում է իՏԱՌ-ՏԱՍՍ-ը: