Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հետախուզում է հայտարարել Ղրիմի առաջին փոխվարչապետ Ռուստամ Թեմիրգալիեւի նկատմամբ: Համապատասխան հաղորդագրություն է հրապարակել Ուկրաինայի ՆԳ նախարարության կայքը:
Բացի դրանից, ՈՒԱԾ-ի քննչական վարչությունը հետախուզում է հյատարարել Ղրիմի նախարարների խորհրդի նախագահի խորհրդական Յուրի Ժերեբցովի նկատմամբ:
Նրանք կասկածվում են ՔՕ-ի 109-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք գործելու մեջ (գործողություններ, որոնք կատարվել են սահմանադրական կարգը բռնի փոխելու կամ տապալելու կամ էլ պետական իշխանությունը զավթելու նպատակով):
Նշվում է, որ դատարանը նրանց ձերբակալելու վճիռ է կայացրել՝ դատարան բերման ենթարկելու եւ խափանման միջոց սահմանելու նպատակով: Ըստ տեղեկության՝ կասկածյալների նկատմամբ հետախուզում է հայտարարվել մարտի 23-ից, հայտնում է LB.ua-ն:



























