Ռուսական Պետրոզավոդսկի կենտրոնում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են տղամարդկանց, որոնց կասկածում են զենքի առևտրով զբաղվելու մեջ: Նրանցից մեկի մոտ հայտնաբերել են նռնակ ու փամփուշտներ:
«Զինկոմիսարիատի մոտ երեք տղամարդիկ զինամթերք են պայթեցրել: Նրանցից մեկից առգրավել են Ֆ1 նռնակ ու մարտական փամփուշտներ: Անվտանգությունն ապահովելու համար միջադեպի վայրի մերձակայքում երթևեկությունը դադարեցվել է»,-հաղոդում է Ռուսաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Դեպքի վայրում աշխատում է քննչական խումբ ու ԱԻՆ աշխատակիցներ:


























