Արձագանքելով «Autism speaks» միջազգային կազմակերպության ներկայացուցիչների դիմում-խնդրանքին, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի ճակատային հատվածը ապրիլի 2-ի երեկոյան լուսավորել կապույտ լուսարձակներով: «Autism speaks» կազմակերպության ներկայացուցիչների հավաստմամբ՝ մասնավորապես նախորդ տարի աշխարհի 101 երկրների 1350 քաղաքներ այսկերպ են նշել Աուտիզմի խնդրի իրազեկման միջազգային օրը:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե այսպիսով, Երեւանը եւս ընդգրկվեց խորհրդանշական ակցիայի մասնակից քաղաքների շարքում:


























