Նյու Ջերսիի բնակչուհին ծննդաբերել է հենց գեղեցկության սրահում: Մինչ նա ծննդաբերում էր, սրահի աշխատակիցները հասցրել են ոչ միայն մանիկյուր անել, այլեւ ոտքերի մերսում:

35-ամյա Աննա Ռուբենշտեյնը գեղեցկության սրահ այցելելիս չէր անհանգստանում, որ երեխան կարող է ծնվել մոտ ժամանակներս, որովհետեւ նախկին անգամները ծննդաբերությունը տեւել է 42 ժամ: Բայց որդին, որին անվանակոչել են Դեմիեն, այլ պլաններ ուներ, հաղորդում է FedPost.ru-ն:

Հենց կինը հասկացել է, որ ծննդաբերությունն սկսվել է, սրահի աշխատակիցները ցանկացել են շտապօգնություն կանչել, սակայն կինն ասել է, որ դրա համար ժամանակ չկա: Անձնակազմի աշխատակիցների օգնությամբ Աննան հասել է լոգարան: Մինչ այդ ժամանել է նրա ամուսինը, որն էլ ընդունել է ծնունդը:

Սրահի աշխատակցուհի Նենսի Վանը լրագրողներին պատմել է, որ Ռուբինշտեյնը այնքան արագ է ծննդաբերել, որ մատների մանիկյուրը դեռ չէի հասցրել չորանալ:

Տեղի հեռուստաալիքին տված հարցազրույցում Աննան ներողություն է խնդրել գեղեցկության սրահի աշխատակիցներից, որի մշտական այցելուն է ինքը: