Հայաստանում ապրիլի 3-ի օրվա երկրորդ կեսին լեռներում, ինչպես նաեւ Լոռիում, Տավուշի եւ Սյունիքի նախալեռներում սպասվում է թաց ձյուն, ճանապարհներին՝ մերկասառույց, տեղ-տեղ՝ բուք եւ ցածր տեսանելիություն: Հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է անձրեւ: Քամին արեւմտյան է` 2-7 մ/վրկ., տեղ-տեղ՝ 15-20 մ/վրկ. ուժգնացումներով:
«Հայպետհիդրոմետի տվյալով` Երեւանում օրվա երկրորդ կեսին հնարավոր են թույլ անձրեւներ: Գիշերը մայրաքաղաքում կլինի 0 +2, վաղը ցերեկը` +12+14 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում. գիշերը՝ -7-12, ցերեկը՝ +1+6,
Կոտայքում. գիշերը՝ -7-12, ցերեկը՝ +1+6,
Գեղարքունիքում. գիշերը՝ -7-12, ցերեկը՝ +1+6,
Լոռիում. գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +5+10,
Տավուշում. գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +7+12,
Արագածոտնի լեռներում. գիշերը՝ -7-12, ցերեկը՝ +1+6,
Արագածոտնի նախալեռներում. գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +8+13,
Արարատում. գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +11+15,
Արմավիրում. գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +11+15,
Վայոց ձորի լեռներում. գիշերը՝ -7-12, ցերեկը՝ +1+6,
Վայոց ձորի նախալեռներում. գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +11+15,
Սյունիքի հովիտներում. գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +10+15,
Սյունիքի նախալեռներում. գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +5+10,
Լեռնային Ղարաբաղում. գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +10+13:


























