ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ուզբեկստանի՝ ազատ առեւտրի գոտուն միանալու վերաբերյալ պայմանագրի դաշնային օրենքը: Փաստաթուղթը Պետդուման ընդունել է մարտի 21-ին ու Ֆեդերացիայի խորհրդի կողմից վավերացվել է մարտի 26-ին:
Արձանագրությունը մշակել է ռուսական կողմը՝ աջակցելու Ուզբեկստանի հանրապետությանը ԱՊՀ շրջանակներում: Այս մասին հաղորդվում է Կրեմլի կայքում տեղադրված հայտարարությունում:


























