Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության, ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության եւ նախաբացթողումային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` ապրիլի 1-ին, ժամը 12.45-ի սահմաններում, թմրամիջոցներ պահելու, տեղափոխելու, գործածելու կասկածանքով, Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Դեմիրճյան փողոցի 3-րդ նրբանցքից ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ բերման է ենթարկվել 1977 թ. ծնված Արսեն Ա.-ն: Նրա մոտ եղած ծրարի գաղտնարանից, տետրի միջից, հայտնաբերվել է պոլիէթիլենային 6 փաթեթ` «Սուբուտեքս» թմրամիջոցին նմանվող 203 դեղահաբով:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ Արսեն Ա.-ն հայտարարել է, որ ծրարը պատկանում է եղբորը` 1974 թ. ծնված Արմեն Ա.-ին:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: