Մարտի 25-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին էր դիմել 1967 թ. ծնված Կարինե Ղ.-ն եւ հայտնել, որ նախորդ օրը, ժամը 20.00-ին, Գայի պողոտայում, թիվ 73 երթուղու միկրոավտոբուսի սրահում, պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 60.000 դրամ:

Կատարվում է հետաքննություն ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի 6-րդ բաժանմունքի եւ Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 1-ին, ժամը 19.30-ին, բաժին է ներկայացել 1970 թ. ծնված Անահիտ Ն.-ն եւ տվել խոստովանական բացատրություն, որ գողությունը կատարել է ինքը:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Անահիտ Ն.-ն հանձնվել է ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժին: