Ապրիլի 1-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Սարյան փողոցի մոտ գտնվող թունելի աղբամանների մոտ զենք է թողնում:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է «ԱԿ» տիպի ինքնաձիգ եւ ինքնաձիգի 4 պահունակ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 120 փամփուշտով:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: