Հռոմի Հովհաննես Պողոս II եւ Հովհաննես XXIII պապերի սրբացումը Հռոմի վրա կարժենա 5 միլիոն եվրո:
Հաղորդվում է, որ արարողությունը տեղի կունենա Վատիկանում՝ ապրիլի 27-ին, սակայն տոնակատարությունները կսկսվեն ապրիլի 13-ից եւ կտեւեն մինչեւ մայիսի սկզբները:
Սպասվում է, որ այդ օրերին Հռոմ կժամանեն հինգ միլիոն ուխտավոր եւ զբոսաշրջիկ: Փողոցներում կարգուկանոն կապահովի 6400 ոստիկան: Տոնակատարությունների ժամանակ մայրաքաղաքում կտեղադրվի 980 կենսազուգարան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հռոմի քաղաքապետ Ինյանցիո Մարինոն արդեն ֆինանսական օգնություն է խնդրել կառավարությունից՝ անհրաժեշտ ծախսերը հոգալու համար:




























