Հայ-ամերիկյան «Asbarez» թերթը հրապարակել են Հայոց ցեղասպանության թուրք ժխտող Դողու Փերինչեքի գործով ՄԻԵԴ որոշման դեմ Շվեյցարիայի բողոքարկման՝ գաղտնի պահվող հիմնական կետերը: Շվեյցարիայի կառավարությունը երկու շաբաթ առաջ՝ բողոքի ներկայացման ժամկետի վերջին օրը, բողոքարկեց որոշումը:

Մարտի 17-ին ներկայացված բողոքարկումը բաղկացած է 6 էջից, որում հաստատվում է, որ ՄԻԵԴ որոշումը Մարդու իրավունքների եվրոպական հռչակագրի մեկնաբանության ու կիրառության վերաբերյալ «լուրջ հարցրեր է բարձրացրել», ինչը երեք պատճառ ունի.

1, Որոշումը վերաբերումթ  Հայոց ցեղասպանության հարցին, որը ՄԻԵԴ-ը երբեք չի դիտարկել: Այս գործը երկու հիմնարար իրավաբանական հարց է առաջացնում, որոնց հետ դատարանը գործ չի ունեցել՝ ցեղասպանության իրավական որակավորում եւ խոսքի արտահայտման ազատության սահմաններ, երբ Հռչակագրի մասնակից պետությունը ռասիզմի դեմ պայքարի շրջանակներում քրեականացնում է ցեղասպանության ժխտումը:

2, Որոշումն անարդարացիոներ նվազեցնում է Շվեյցարիայի «հայացողությունը» ՄԻԵԴ իրավագիտության ներքո: Փերինչեքը բազմից հայտարարել է, որ երբեք չի փոխի կարծիքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Նրա ժխտողականությունն «առավել վիրավորական է»: Դատարանի պնդումը, որ նման մարդը էական ներդրում կունենա «պատմական հետազոտությունների եւ քննարկումների» գործում, «իրենից ներկայացնում է ՄԻԵԴ հաստատված ու հավասարակշռված իրավագիտությունից հեռացում»:

3, Որոշումն «արհեստական տարբերակումներ» է դնում: Փերինչեքը պարզապես չի վիճարկում «ցեղասպանություն» տերմինի կիրառումը, նա հայերի զանգվածային սպանությունը որակում է «միջազգային սուտ»: Բացի այդ, նույնիսկ եթե միջազգային վճիռ հայերի ցեղասպանության գործի առթիվ չկամ թուրքական դատարանի 1919թ.-ի որոշումը «հուսալի ապացույցների տարր է կազմել՝ ընդունելով փաստերը կամ ոչ ողջունելի վարքագիծը», ինչը վերաբերում է Միջազգային դատարանի իրավագիտությանը: «Բացի այդ, նույնիսկ «Նյուրնբերգյան դատարանը չէր հիշատակել «ցեղասպանություն» եզրը եւ չէր դատապարտել նացիստ հանացագործներին, որոնք ցեղասպանություն էին գործել, այլ աշխարհի դեմ հանցագործության համար, ռազմական հանցանքների եւ մարդկության դեմ հանցանքների համար»:

Շվեյցարիայի բողոքարկումը պարունակում է համոզիչ փաստարկներ եւ ապացույցներ այն մասին, որ ՄԻԵԴ 7 դատավորներից 5-ը գնահատողական ու փաստական լուրջ սխալներ են թույլ տվել: ՄԻԵԴ 5 նոր դատավորների խումբն այժմ պետք է որոշի, արժե արդյոք Շվեյցարիայի բողոքարկումը հանձնել Մեծ պալատին՝ վերջանական որոշման ընդունման համար:

Հիշեցնենք, որ մարդու իրավունքների Եվրոպական դատարանը բավարարել էր  հակահայ թուրք գործիչ Դողու Փերինչեքի հայցը Շվեյցարիայի դեմ՝ իր վճիռը հիմնավորելով խոսքի ազատությամբ: Թուրքիայի բանվորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը 2008թ. Շվեյցարիայում դատապարտվել էր Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն հերքելու համար: Եվրադատարանի վճիռը բողոքարկելու ժամկետի ավարտից մի քանի օր առաջ Շվեյցարիայի կառավարությունը որոշել է բողոքարկել Դողու Փերինչեքի գործով ՄԻԵԴ-ի վճիռը: Շվեյցարիայի արդարադատության դաշնային վարչության մամուլի ծառայության աշխատակից Ֆոլկո Գալլին հայտարարել է, որ Շվեյցարիան Եվրադատարանից կպահանջի մինչեւ մարտի 17-ը գործն ուղարկել Մեծ պալատ: