Ուկրաինայի ԿԸՀ-ն գրանցել է եւս երկու թեկնածուների, որոնք պայքարելու են նախագահի պաշտոնի համար: Այսպիսի որոշում է կայացվել հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ:

Հանձնաժողովը որպես թեկնածու է գրանցել Ազգային շարժման կողմից առաջադրված Վասիլի Կույբիդային: Մյուս թեկնածուն ինքնաառաջադրված Զորյան Շկիրյական է:

Նույն նիստի ժամանակ ԿԸՀ-ն մերժել է երեք թեկնածուների գրանցումը՝ նրանց ներկայացրած փաստաթղթերի «Նախագահի ընտրությունների մասին» օրենքին չհամապատասխանելու պատճառով: Այս մասին հաղորդում է ՈւՆՆ-ը: