Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ին՝ ժամը 17:30–ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: