Այսօր նավթի համաշխարհային գներն անկում են ապրոմ՝ Լիբիայում քաղաքական ճգնաժամի լարվածության որոշակի նվազման ֆոնին, վկայում են առք ու վաճառքի տվյալները:
Brent Crude Oil մակնիշի խառնուրդի գինը նվազել է 0,73 տոկոսով՝ մինչեւ բարելի դիմաց 104,85 դոլար: WTI մակնիշի նավթի գինը նվազել է 0,4 տոկոսով՝ կազմելով բարելի դիմաց 99,34 դոլար, հաղորդում է «Փրայմը»:
Լիբիայի արեւելքում ապստամբները պայմանավորվել են կառավարության հետ մի քանի օրվա ընթացքում նավթային տերմինալների ու նավահանգիստների արգելափկումը հանելու մասին, ինչն ավելացրել է ներդրողների հույսերը՝ կապված երկրում նավթի հանույթը վերականգնելու հետ



























