Հանրապետական պատգամավոր Գագիկ Մելիքյանն արձագանքել է ադրբեջանցի պատգամավոր Էլդար Իբրահիմովի այն հայտարարությանը, ըստ որի, ԱՄՆ-ը իբր ծրագրում է ռազմաբազաներ հիմնել Հայաստանում` Իրանին հարվածներ հասցնելու նպատակով:

«Ադրբեջանցի պատգամավորը նախ ինքն է հակասում իրեն, նախ պնդելով, թե Իրանը ակտիվորեն աջակցում է Հայաստանին, հետո էլ նշում է, թե ԱՄՆ-ն Հայաստանին ճնշում է` բազաներ հիմնելու նպատակով»,- ասել է Մելիքյանն ու հավելել. «Այդ հիվանդագին մտքերը կրկնելը նպատակահարմար չեմ համարում, ուղղակի նշեմ, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է եւ ի տարբերություն Ադրբեջանի, քանիցս հնարավորություն է ունեցել ապացուցելու հարեւանների նկատմամբ իր հանձնառություններին հավատարմությունը»: