Թուրքիայում մարտի 30-ի ՏԻՄ ընտրություններից հետո ձայների հաշվարկի ժամանակ էլեկտրաէներգիայի անջատումների պատճառի մասին Էնեգետիկայի նախարար Թաներ Յըլդըզի բացատրությունը շարունակում է զվարճացնել թուրքական հասարակությանը։

Թուրքիայի էներգետիկայի նախարարը հայտարարել էր, թե էլեկտաէներգիայի անջատումների պատճառը եղել է տրանսֆորմատորի մեջ մտած կատուն։ Նա կոչ էր արել այդ դեպքը չկապել ընտրությունների հետ։ Այս հայտարարությունից հետո սոցկայքերում հայտնվել են «սադրիչ» կատուների զվարճալի լուսանկարներ, որոնց եւս անդրադարձել է Էներգետիկայի նախարարը՝ նշելով, թե ինքը հաճույքով է դիտում այդ լուսանկարները։

Նշենք, որ Թուրքիայի ՏԻՄ ընտրություններից հետո ձայների հաշվարկի ժամանակ մոտ 40 նահանգներում անջատվել է էլեկտրաէնեգիան, որի պատճառով մի շարք վայրերում դադարել են ձայների հաշվարկը, իսկ մյուսներում շարունակել են մոմերի կամ հեռախոսի լույսերի տակ։ Ընդդիմությունը պնդում է, թե լույսերը միտումնավոր են անջատվել՝ խախտումներ իրականացնելու համար։

4.jpg

NEWS.am Information Agency, on Flickr" href="https://www.flickr.com/photos/newsam/13585748425">2 (2)

NEWS.am Information Agency, on Flickr" href="https://www.flickr.com/photos/newsam/13585748335">3.jpg