Ամերիկացի դեռահասը ապացուցել է, որ պետությունը կարող է տարեկան միլիոնավոր դոլարներ տնտեսել, եթե փոխի փաստաթղթերի հիմնական տառաչափը, փոխանցում է Mashable-ը:

Ստանդարտ տառաչափի փոփոխությունը կօգնի պետությանը տարեկան մինչեւ 370 մլն դոլար տնտեսել: Իր հետազոտության արդյունքում նման եզրակացության է եկել 14-ամյա Սուվիր Միրչանդանին Փենսիլվանիայից:

Հետազոտությունը սկսվել է նրանից, որ Սուվիրը ուշադրություն է դարձրել դասարանում բաժանվող տպագիր նյութերի քանակի ավելացմանը ու նրա մոտ հարց է ծագել, թե որքան թանկ արժե դա: Այս մասին հաղորդում է Tjournal.ru-ն:

ԱՄՆ պետական տպագրության ներկայացուցիչ Գերի Սոմերսեթը բարձր է գնահատել դեռահասի աշխատանքը, սակայն խուսափել է այն հարցից, արդյոք տղայի հետազոտության արդյունքները կկիրառվեն պրակտիկայում: