ՆԱՏՕ-ի ռազմական բաղկացուցիչի ուժեղացումը անդամ-երկրների բլոկում, դա այդ երկրների խնդիրն է ու դա մարտահրավեր չի Ռուսաստանի համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի ՌԳԱ արեւելագիտության ինստիտուտի Կովկասի ու Կենտրոնական Ասիայի ուսումնասիրման կենտրոնի աշխատանքային խմբի համակարող Ալեքսանդր Սկակովը:
Ըստ նրա՝ Ռուսաստանի ու Արեւմուտքի համար այժմ ճիշտ կլինի փորձել ինչ-որ կոնսենսուս գտնել ուկրաինական ճգնաժամի հարցով, որն, իհարկե, կապված չի լինի Ղրիմի հետ: «Ներկայումս ամենամեծ սպառնալիքը, նրա համոզմամբ, կլինի ՆԱՏՕ-ի կազմում Վրաստանի ու Ուկրաինայի ներառման գաղափարի ակտիվացումը: Եթե դրանից հաջողվի խուսափել, ապա իրավիճակը շահավետ կլինի բոլոր երկրների համար»:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարները ապրիլի մեկին հայտարարել են, որ Դաշինքը մտադիր է խստացնել իր ներկայությունը իր արեւելյան գործընկերների տարածքում՝ «նկատի ունենալով ռազմական ներխուժումը»:



























