Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մանուել Վալսին` Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնն ստանձնելու առիթով, որում ասված է.
«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ եմ հղում Ձեզ՝ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Ամենայն հաջողություն եմ մաղթում Ձեր բարձր առաքելությանը:
Հայաստանը կարեւորում է Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հաստատված բարեկամական հարաբերությունների եւ բազմաոլորտ համագործակցության շարունակական զարգացումը:
Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում պատմական հինավուրց կապերի վրա խարսխված հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններն այսուհետ եւս կամրապնդվեն եւ կխորանան` ի բարօրություն մեր բարեկամ ժողովուրդների»:



























