Ուկրաինան կարող է լրացուցիչ 45 մլն եվրո ստանալ Գերմանիայի կառավարությունից միջոցառումների համար, որոնք թույլ կտան կայունացնել երկրի տնտեսության իրավիճակը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության ստատս-քարտուղար Ֆրիդրիխ Կիտչելտը՝ գերմանական պատվիրակության հետ Ուկրաինայի տնտեսական զարգացման եւ առեւտրի փոխնախարար Անատոլի Մակսյուտայի հանդիպման ժամանակ: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարարության մաշտոնական կայքը, փոխանցում է Forbes.ua-ն:

Կիտչելտը հիշեցրել է, որ միջոցների ընդհանուր ծավալը, որն ստացել է Ուկրաինան Գերմանիայի կառավարության հետ համագործակցության ողջ ժամանակահատվածի համար, կազմում է 320 մլն եվրո: Նա կոչ է արել Ուկրաինային առավել ակտիվորեն ու արդյունավետորեն օգտագործել ստացվող միջոցները՝ նշելով, որ ներկայումս 70 մլն եվրո ֆինանսավորում դեռեւս մնում է առանց իրացվելու:

Պաշտոնյան ընդգծել է, որ Գերմանիան շահագրգռված է Ուկրաինայում տնտեսական իրավիճակի կայունացմամբ: