Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում տաքացումը կհանգեցնի էքստրեմալ ձմեռների ԱՄՆ-ի արեւելյան ափերին եւ Եվրոպայում: Նման եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները՝ ուսումնասիրելով Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում կլիմայի փոփոխականությունը, որն արտահայտվում է հիմնականում ծովի մակերեւույթի ջերմաստիճանի փոփոխությամբ:

Մասնավորապես, նրանց հաջղվել է պարզել, որ նույնիսկ 1,5 աստիճանով ջերմաստիճանի տաքացումը կհանգեցնի աղետալի ցուրտ ձմռան ԱՄՆ-ում եւ Եվրոպայում, հաղորդում է Gazeta.ru-ն:

Գիտնականների կարծիքով՝ նմանատիպ փոփոխությունները կարող են տեղի ունենալ առաջիկա 10-15 տարիներին: