Ապրիլի 7-ից նոր արագաչափեր կգործեն Երեւանում եւ Հրազդանում:

Մասնավորապես, 2014 թ. ապրիլի 7-ից գործարկվելու են հետեւյալ վայրերում նոր տեղադրված երթեւեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝

1. Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտա՝ Մաշտոցի պողոտայի եւ Պուշկինի փողոցի խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտայի եւ Ամիրյան փողոցի խաչմերուկի ուղղությամբ՝ 1 արագաչափ, որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,

2. Երեւան քաղաքի Խանջյան եւ Հերացի փողոցների ուղեանցման վրա՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,

3. Երեւան քաղաքի Սարալանջի փողոց՝ Սարալանջի եւ Արմենակյան փողոցների խաչմերուկից դեպի Սարալանջի եւ Գլինկայի փողոցների խաչմերուկ ուղղությամբ՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 40 կմ/ժ է,

4. Հ-28 «Հ-28 – Հրազդան – Մ-4» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 1.9-րդ կմ (Հրազդան քաղաքի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները: