ԱՄՆ-ը ժամանակավորապես դադարեցրել է Ռուսաստանի հետ մի շարք համատեղ նախագծեր, որոնք նախատեսված են ռուս-ամերիկյան երկկողմ նախագահական հանձնաժողովի շրջանակներում:

Վաշինգթոնը դադարեցրել է նաեւ գործունեության մի քանի տեսակներ՝ իրավապահ մարմինների միջեւ համագործակցության շրջանակներում, ասվում է ԱՄՆ պետքարտուղարության կայքում:

Հայտարարությունում նշվում է, որ դրա փոխարեն միջոցները կուղղվեն Ուկրաինայի օգնությանը՝ Կոնգրեսի հետ խորհրդակցությունից հետո: Օգնությունը կուղղվի Ուկրաինայի տնտեսական բարեփոխումներին, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարին եւ գողացված ակտիվների վերադարձին: