Հրաչյա Քոչար 27 հասցեում այսօր՝ ապրիլի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. Մի քաղաքացի ինքնահրկիզվել է: Դեպքի վայր հասած շտապօգնության աշխատակիցները նրան տեղափոխել են Ճառագայթային բժշկության եւ այրվածքաբանական կենտրոն: Այս մասին NEWS.am-իի հետ զրույցում տեղեկացրեց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Պարզվել է, որ տղամարդը 43-ամյա Արտեմ Մարտիրոսյանն է, ով այդ պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Այս պահին հիվանդանոց է ժամանել նրա կինը:
Մանրամասներն առաջիկայում:



























