ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները որոշել են համատեղ հանրահավաքներ անցկացնել նաեւ Գյումրիում եւ Վանաձորում: Այս մասին,. այսօր՝ ապրիլի 2-ին, ԱԺ-ում քառյակի (ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն», ՀՅԴ) դռնփակ հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

«Որոշել ենք սկսել գործընթացը մարզային հանրահավաքներից: Գյումրիում եւ Վանաձորում հանրահավաքներից բացի, մշակում ենք նաեւ այլ քաղաքներում իրազեկման հանրահավաքներ անցկացնելու մտադրությունը: Հանրահավաքի օրերը կհայտարարենք վաղը կամ մյուս օրը»,-ասել է Մարգարյանը՝ հավելելով, որ Երեւանում շուրջօրյա հանրահավաքները «միանշանակ» լինելու են:

Մարգարյանը նշել է, որ այդ առնչությամբ ստեղծվել են աշխատանքային խմբեր՝ քարոզչական, կազմակերպչական, երիտասարդական: