Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի մոտ անցած տարվա ապրիլի 9-ին սպանված 20-ամյա Տիգրան Ավետիսյանի գործով դատական առաջին նիստը նշանակված է ապրիլի 11-ին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Մեղադրյալը 17-ամյա Հայկ Աղամալյանն է, որի հարազատները համոզված են, որ իրենց տղան անմեղ է:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկ Աղամալյանը Տերյան փող. 72շ. հարեւանությամբ մի խումբ անձանց հետ, դանակի գործադրմամբ բռնություն գործադրելով կատարել է խուլիգանություն, որի ընթացքում նույն դանակով հարվածել է Տիգրան Հայրապետյանի կրծքավանդակին եւ նրան ապօրինաբար զրկել կյանքից:
Նշենք, որ Հայկին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:
Գործը քննվում է Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը: Նիստը կկայանա ապրիլի 11-ին ժամը 12:00-ին:



























