Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 2-ին, ժամը 18.20-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավթաշեն վարչական շրջանի 3-րդ թաղամասի թիվ 14 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են դուռը եւ բնակարանում հայտնաբերել դի:



























