Երեւանում մարտի վերջին ծեծի է ենթարկել «օրենքով գող» 43-ամյա Գեւորգ Մելիքյանը, ով առավել հայտնի է «Օշականցի Գեւորիկ» անվամբ։ Այս մասին հաղորդում է «Primecrime» կայքը:
Նրան նեղացնողների շարքում են ԱԺ նախագահի որդին եւ «օրենքով գող» Պզո մականունով Արմեն Ղազարյանի եղբայրը:
Գեւորգ Մելիքյանի ընտանիքից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ նման բան չի եղել եւ չի էլ կարող լինել։ «Նման բան չի կարող լինել, որովհետեւ կան տարրական բաներ, որոնք այդ կյանքի մարդիկ կարող են հետաքրքվել եւ իմանալ։ Ամեն ինչ նորմալ է եւ առհասարակ նման բան չի կարող լինել»,- հայտնեցին նրա ընտանիքից։
Իսկ թե որտեղ է հիմա «Օշակացի Գեւորիկը» կամ որտեղ էր նա մարտի վերջին, հարազատները չհայտնեցին՝ հավելելով, որ այդ ամենը նախ պետք է նրա հետ համաձայնեցնեն։




























