«Զվարթնոց» օդանավակայանում մահացած քաղաքացին առողջական խնդիրներ չի ունեցել։ Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները։
Նրանց փոխանցմամբ՝ քաղաքացին իրեն վատ է զգացել եւ հանկարծամահ եղել։ Նրան ուղեկցում էր քեռու տղան։ Ի դեպ, մեզ հաջողվեց պարզել նաեւ, որ մահացողը 51 տարեկան էր՝ Ախալքալաքի բնակիչ՝ ռոսական անձնագրով։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ արիլի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ ուղեւորների ժամանման մաքսատան հատվածում միջին տարիքի մի տղամարդ է մահացել: Նա Մոսկվա-Երեւան չվերթի օդանավի ուղեւոր է եղել, 51 տարեկան: Ժամանման սրահի մաքսատան հատվածում նրա ինքնազգացողությունը վատացել է, որից հետո մահացել:



























