Մոսկվայի ռեստորաններից մեկում ոստիկանները կանխել են «օրենքով գողերի» հավաքը: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը, իրականացված գործողության ընթացքում ձերբակալվել է մոտ 30 մարդ, որոնցից 8-ն «օրենքով գողեր» են:
Գործողությանը մասնակցել են Դաշնային միգրացիոն ծառայության վարչության աշխատակիցները: Ներկայումս գերատեսչության տեսուչները ստուգում են ձերբակալվածների՝ Ռուսաստանում գտնվելու օրինակությունը:
«Օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող բոլոր անձինք կտեղափոխվեն ոստիկանության բաժին»,-նշել են մամուլի ծառայությունում:



























