ԱՄՆ-ում ուկրաինացի գործարար Դմիտրի Ֆիրտաշին հնդիկ պաշտոնյաներին կաշառք տալու մեղադրանք է առաջադրվել՝ Հնդկաստանում տիտանի հանքավայրի շահագործման թույլտվություն ստանալու համար: Այս մասին ասված է ԱՄՆ արդարադատության նախարարության մամուլի հաղորդագրությունում:

Միջազգային կոռուպցիոն սխեմաների հետաքննության գործի շրջանակներում քննության տակ է գտնվում 6 մարդ, ներառյալ Դմիտրի Ֆրտաշը, հունգար գործարար Անդրաշ Կնոպը, Ուկրաինայի քաղաքացի Սուրեն Գեւորգյանը, հնդիկ գործարար Ռամաչանդրա Ռաոն եւ երկու գործարարներ Հնդկաստանից եւ Շրի Լանկայից:

Հետաքննությունը ցույց է տվել, որ սկսած 2006 թվականից, որպես կաշառք հնդիկ պաշտոնյաներին փոխանցվել է մոտ 18,5 մլն դոլար:

Նախագծից տարեկան եկամուտը կարող էր հասցնել 500 մլն դոլարի: Արդյունահանվող տիտանի մի մասը նախատեսվում էր վաճառել Չիկագոյում գտնվողն Company A ընկերությանը:

Հիշեցնենք, որ մարտի 21-ինԴմիտրի Ֆիրտաշն ազատ էր արձակվել Վիեննայի դատարանի կողմից՝ 125 մլն եվրո գրավի դիմաց: Նրան ձերբակալել էին ԱՄՆ իրավապահներին առաջարկով: