Ուկրաինայի պետական սպառողական տեսչությունը ռուսական ապրանքների ստուգումներ է իրականացրել եւ երկրի օրենսդրության պահանջների խախտումներ հայտնաբերել: Ստուգումն իրականացվել է խորհդարանում «Ազատություն» խմբակցության ղեկավար Օլեգ Տյագնիբոկի դիմում հետ կապված:

Տեսչությունը առարկություններ է ներկայացրել ռուսական «Կրասնի Օկտյաբր» ընկերության, Բաբաեւսկի հրուշակեղենի կոնցեռնի, «Ռոտ ֆրոնտ» ընկերության, «Ռուսկի շոկոլադ» ֆաբրիկայի ապրանքատեսակների առնչությամբ:

Առարկություններ կան նաեւ պանիր արտադրող «Լակտիլիս Իստրա» ընկերության եւ ձուկ արտահանող երկու ընկերությունների ապրանքատեսակների վերաբերյալ:

«Ներկայումս Ուկրաինայի պետական սպառողական տեսչությունը համապատասխան միջոցներ է ձեռնարկում այդ եւ այլ ռուսական ապրանքատեսակների առգրավման ուղղությամբ, որոնք բաշխվել են օրենսդրության խախտումներով»,-ասել է տեսչության պետ Սերգեյ Օրեխովը, հաղորդում է ЛIГа.net-ը: