Նոր Նորքի 4-րդ զանգվածում ապրիլի 1-ի կեսօրին վիճաբանություն է տեղի ունեցել ամուսինների եւ մի տղամարդու միջեւ, որն ավարտվել է դանակահարությամբ: Վիճողներից մեկն իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել իր հակառակորդներին, որոնք ամուսններ են եղել:
«Կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել 43-ամյա տղամարդն ու իր կինը: Ըստ նրանց՝ վիճաբանությունը տեղի է ունեցել Նոր Նորքի 4-րդ զանգվածում գտնվող «Մուշ» խանութի տարածքում: Դանակահարողը դեպքից անմիջապես հետո դիմել է փախուստի:
NEWS.am-ը ոստիկանությունից տեղեկացավ, որ ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:



























