Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշը նամակ է հղել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին՝ առաջարկելով հետաձգել մայիսի կեսերին նախատեսված այցելությունը Ռիգա: Լատվիայի նախագահի մամուլի քարտուղար Լիգա Կրապանեն հայտնել է, որ նամակում խոսք չկա հրավերը չեղյալ համարելու մասին, այլ միայն հետաձգվում է, ամենայն հավանականությամբ մինչեւ աշուն:
Կրապանեն չի հերքել, որ նման որոշումը կապված է միջազգային իրավիճակի, մասնավորապես, Ռուսաստանի կողմից վարվող քաղաքականության հետ:
Սպասվում է, որ նամակը պատրիարք Կիրիլին կփոխանցվի ապրիլի 3-ին:


























