«Կայուն իշխանություն, բարգավաճող Ուկրաինա՝ սա Պուտինի համար դատավճիռ է»: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն Ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը «Շուստեր LIVE»-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով Ռուսաստանը Ուկրաինա ներխուժելու ծրագրեր է մշակում: Սակայն, վստահեցրել է նախագահի պաշտոնակատար, Ռուսասաստանի ծրագիրն Ուկրաինայում իրականացնել «կովկասյան սցենարը» ձախողվեց: «Ուկրաինացիները որոշեցին, որ շարժումը դեպի Եվրոպա իրենց ընտրությունն է: Ուկրաինացիներն իրենք են փոխում իշխանությունը: Սա Պուտինի համար սարսափելի երազ է»,- ասել է Տուրչինովը: հենց այդ պատճառով, հավելել է նա, ռուսական իշխանություններին հարկավոր է ապակայունացնել Ուկրաինայում տիրող իրավիճակը, «որպեսզի ցույց տա, թե որքան վատ է այնտեղ»:

Անդրադառնալով Ղրիմում ստեղծված իրավիճակին՝ Տուրչինովն ընդգծել է, որ Ղրիմը ռուս զինվորականների հանգստի թերակղզին չի դառնա: «Սա Ռուսաստանի համար մեծ խնդիր կդառնա, որն արդեն միջազգային մեկուսացման մեջ է: Ինչպես Աֆղանստանը հանգեցրեց Ռուսական կայսրության անկման, այնպես էլ Ղրիմը կհանգեցնի Պուտինի ռեժիմի անկմանը»,- համարում է Տուրչինովը:

Նա նշել է, որ այս պահին իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ռուսաստանի զինված ուժերը, որոնք Ուկրաինայի հարավային, հյուսիսային եւ արեւելյան սահմաններին, շարունակում են մնալ իրենց դիրքերում: «Իրավիճակը կայուն է, սակայն իրական վտանգը կա»,- եզրափակել է նա: