Փենսիլվանիայի 21-ամյա բնակիչը կենդանի է մնացել այն բանից հետո, երբ դժբախտ պատահարի հետեւանքով բենզասղոցով կտրել է իր պարանոցը: Այդ մասին հայտնում է Associated Press-ը:

Փայտահատ Ջեյմս Վալենթայնը այդ գործով զբաղվում է 15 տարեկանից եւ հմուտ մասնագետ է համարվում: Դեպքի օրը նա բարձրացել է բարձր ծառերից մեկը, որ սկսի կտրումը, միացրել բենզասղոցը, բայց սայթաքել է ճյուղից: Ջեյմսի հագին ապահովիչներ են եղել, սակայն նա ուժգին թափահարվել է օդում, եւ միացված սղոցը մխրճվել է նրա պարանոցի մեջ:

Սղոցի ժապավենը կտրել է ոչ միայն պարանոցը, այլեւ ուսի մի մասը: Ցանկացած այլ դեպքում դա կհանգեցներ արագ մահվան, սակայն Ջեմսի բախտն աննկարագրելիորեն բերել է, քանի ո երեկ հիմնական զարկերակներից եւ ոչ մեկը չի վնասվել: Ջեյմսի ընկերը նրան հանել է ծառից, փրկարարնեի կանչել, որոնք նրան տեղափոխել են Փիթսբուրգի Allegheny General Hospital:

Ընկերը, ի դեպ, շատ ճիշտ է վարվել, սղոցը վերքից չհանելով, այլապես ուժգին արնահոսություն կսկսվեր: Հիվանդանոցում անմիջապես վիրահատություն են արել: Բժիշկները համոզվել են, որ սայրը չի վնասել զարկերակը, այլ միայն կտրել է մկանները: Ջեյմս Վալենթայնի ռենտգենային նկարը հրապարակվել է մամուլում: Չնայած սարսափելի դեպքին, հիվանդանոցի բժիշկները վստահ են, որ երիտասարդ փայտահատը իսկական հաջողակ է, մեկ ուրիշը նրա փոխարեն, ամենայն հավականությամբ, արդեն մահացած կլիներ: