Ռուսաստանն Ուկրաինայի հետ սահմանին է կենտրոնացրել բոլոր ուժերը, որոնք անհրաժեշտ են Ուկրաինա ներխուժելու համար այն դեպքում, եթե նման որոշում ընդունվի, չորեքշաբթի հայտարարել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյա, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը՝ վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցներին:

Ինչխես նշել է  Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի գերագույն հրամանատար, ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գեներալ Ֆիլիպ Բրիդլավը, ստեղծվել է «չափազանց անհանգիստ» իրավիճակ եւ Ռուսաստանին երեքից հինգ օր է հարկավոր Ուկրաինան գրավելու եւ Ուկրաինայի տարածքում իրենց նպատակներին ու առաջադրանքներին հասնելու համար: Ըստ Բրիդլավի՝ ՆԱՏՕ վերջին օրերին արձանագրել է ռուսական զորքերի շատ փոքր տեղաշարժ, սակայն չի գտնել որեւէ ցուցում, որ սա ուժերի դուրսբերում է զորամասեր:

Գեներալ Բրիդլավը մտահոգություն է հայտնել, որ ընդամենը 40000 զինվոր թվաքանակով ռուսական զորքերը Ուկրաինայի հետ սահմանին են: «Սա մեծաքանակ, լավ պատրաստված ուժ է՝ բարձր զգոնությամբ», - ասել է Բրիդլովը: Նրա խոսքով՝ ռուսական զինվորականները համալրվել ենօդային աջակցությամբ ինքնաթիռների եւ ուղղաթիռների տեսքով, ինչպես նաեւ դաշտային հիվանդանոցներով եւ​ ռադիոէլեկտրոնային մարտի կարողությունների, այսինքն, «գրեթե ամեն ինչ, ինչն անհրաժեշտ է Ուկրաինա հաջող ներխուժման համար, եթե նամն որոշում կայացվի»:

Գեներալը նշել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին ռազմական պատասխան չի ծրագրում: «Մենք հարցը պետք է խաղաղ ճանապարհով կարգավորենք, քանի որ ռազմական կոնֆլիկտը Եվրոպայի եւ դրանում ներքաշված ժողովուրդների համար շատ թանկ կարժենա»,- հայտարարել է Բրիդլավը: Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները հանգեցնում են ՆԱՏՕ-ի ռազմավարության խորը վերաիմաստավորման:

«Մենք ականատես ենք դառնում, որ մեր դաշինքը պատրաստվում է կանոնների այլ խմբի… Մենք պետք է վերանայենք մեր ուժերը, մեր դիրքերը, ռեսուրսներն ու մարտունակությունը»,- ասել է Բրիդլավը: