ԱՄՆ-ի Թեքսաս նահանգի Քիլլին քաղաքից ոչ հեռու գտնվող Ֆորտ Հուդ զորակայանում երեք մարդ դարձել է կրակոցների զոհ: Եվս 14 մարդ էլ վիրավորվել է, հայտնում է Associated Press-ը:
Ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ կրակողը նույնպես մահացել է, ըստ նախնական տեղեկության՝ նա ինքնասպան է եղել: Ըստ ամերիկյան լրատվամիջոցների` մեղավորը 34-ամյա զինվոր Իվան Լոպեզն էր: Կրակոցները նա սկսել էր մեկ այլ զինվորի հետ վեճից հետո, հայտնում է lenta.ru-ն:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կատարվածն անվանել է «ահավոր ողբերգություն»:
Ֆորդ Հուդը ԱՄՆ-ի ամենախոշոր զորակայանն է: Այստեղ ծառայում է 40 հազար զինվոր եւ սպա: Զորամասում կա շուրջ 70 հազար մարդ, այդ թվում նաեւ՝ զինվորների հարազատներ:




























