Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (FIFA) որոշել է Ռուսաստանիչզրկել 2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակցության իրավունքից: Այս մասին հայտնի է դարձել կազմակերպության գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեի` ԱՄՆ-ի սենատորներին ուղղված նամակից, որոնք  ավելի վաղ հանդես էին եկել Ռուսաստանին Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունից  ոչ միայն հեռացնելու, այլեւ 2018թ. առաջնություն անցկացնելու իրավունքից զրկելու առաջարկությամբ:
Ըստ Վալկեի` FIFA-ի օրենքները «չեն տարածվում ֆուտբոլային բուրգի հետ կապ չունեցող անձանց վրա»: Նա ընդգծել է, որ երկրների ազգային հավաքականները չեն կարող պատասխանատվություն կրել իրենց պետական իշխանությունների գործողությունների համար, հայտնում է gazeta.ru-ն` վկայակոչելով Wall Street Journal-ը:

Ամերիկացի սենատորները FIFA-ի գլխավոր քարտուղարի նամակին ի պատասխան հայտարարել են, որ կազմակերպությունը  «արհամարհում է իր պատմությունը»:

2014 թ. մարտի սկզբին ամերիկացի սենատորներ Մակ Քիրքը եւ Դեն Քոութսը նամակ էին ուղարկել FIFA-ի նախագահ Զեպ Բլատերին` խնդրելով դադարեցնել Ռուսաստանի անդամակցությունը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայում եւ երկրից խլել 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքը: