Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 2-ին, ժամը 19.13-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գյուլիքեւխյան փողոցի (Նոր Նորքի 4-րդ զանգվածում) թիվ 9 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ միջանցքի հատակին հայտնաբերել 67-ամյա Լ. Հ.-ի դին:



























