Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 3-ին, ժամը 01.00-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթափ գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար` հրդեհի բնկումով, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են  «ԿամԱԶ» մակնիշի 580 OU 64 եւ «ԳԱԶ 24» մակնիշի 34 UT 437 համարանիշերի ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը`  «ԳԱԶ 24» ավտոմեքենայի ուղեւոր Գ. Հ.-ը տեղի ուժերով հոսպիտալացվել է Մասիս քաղաքի ԲԿ:

Հրշեջ-փրկարարները դուրս են բերել «ԳԱԶ 24» ավտոմեքենայի վարորդ Հ. Հ.-ին եւ ուղեւոր` 47-ամյա Ս. Հ.-ին, ովքեր հոսպիտալացվել են Մասիս քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: