Բրազիլիայի դատարանը 15 ոստիկանի երկարամյա ազատազրկման է դատապարտել` 1992թ. Կարանդիրի բանտում կալանավորների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար: Յուրաքանչյուր ոստիկան  դատապարտվել է 48 տարվա ազատազրկման:

Ըստ դատավորի` ոստիկանները դաժան էին վարվել, զոհվել էր 111 բանտարկյալ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

2013 թ. օգոստոսին դատարանը այդ գործով 25 ոստիկանի ցմահ ազատազրկման էր դատապարտել: 

Աղմկահարույց դեպքը տեղի էր ունեցել 1992 թ.: Ոստիկանությունը պնդել էր, որ փորձել էր դադարեցնել հակամարտող խմբավորումների կռիվը: Ըստ դատախազների` բանտարկյալների մեծամասնությունը սպանվել էին  իրենց բանտախցերում:

Բրազիլիայում 25 ոստիկաններ դատապարտվել են ցմահ ազատազրկման

Բրազիլիայում 23 ոստիկան դատապարտվել է 156 տարվա ազատազրկման