Ռուսաստանի Կրասնոյարսկի մարզում 26-ամյա երիտասարդ է ձերբակալվել, որը սպանել է իր հետ միասին ապրող կնոջն ու մոտ մեկ ամիս դրակը պահել բնկարանում:
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Աչինսկ քաղաքում, փետրվարի 23-ի լոյւս 24-ի գիշերը: Վիճաբանության ժամանակ տղամարդը հարվածել է 34-ամյա կնոջ գլխին, ով տեղում մահացել է: Հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով կասկածյալը կնոջ մարմինը փաթաթել է պոլիէթիլենե տոպրակներով եւ պահել բնակարանում մեկ ամիս: Հետո նա իր հարազատների հետ գիշերով դիակը նետել է աղբարկղը:
Կնոջ մարմինը հայտնաբերել են մարտի 21-ին: Փորձաքննության արդյունքում հնարավոր է եղել պարզել կնոջ ինքնությունն ու գտնել կասկածյալին: Հարուցվել է քրեական գործ:


























