Ապրիլի 3-ի առավոտյան Ավստրալիայի Թաթհրա քաղաքի բնակչուհին ընկերների հետ հանգստանալիս է եղել օվկիանոսի ափին եւ լողալով ափից հեռացել է մոտ 100 մետր, երբ նրա վրա են հարձակվել շնաձկները:

Տեղի ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ մի քանի մարդ ականատես է եղել, թե ինչպես է շնաձուկը հարձակվել 63-ամյա Քրիստինա Արմսթրոնգի վրա եւ քաշել նրան դեպի օվկիանոս: Ոստիկանությունը փակել է ծովափը եւ զոհի որոնման աշխատանքներ է սկսել:

Փրկարար ծառայությունն արդեն ջրի մեջ մարդկային մարմնի մնացորդներ է հայտնաբերել, սակայն դրանց պատկանելիությունը դեռ պարզված չէ:

Միաժամանակ, Արեւմտյալ Ավստրալիայի ափերի մոտ մարդու մնացորդներ են հայտնաբերվել՝ շնաձկան կծածի հետքերով: Ենթադրաբար, մահացածը մարտի 29-ին անհետացած 38-ամյա տղամարդն է, որը ստորջրյա լողով էր զբաղվում Թերթ քաղաքի մոտ: