Մայիսի վերջին «եռյակի» (Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս) գագաթաժողովում կավարտվի Եվրասիական միության մասին պայմանագրի շուրջ աշխատանքը: Այս մասին հայտարարել է Ղազախստանի ԱԳ նախարար Երլան Իդրիսովը՝ բացելով բանակցություններն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Այս տարին նշանավոր է նրանով, որ մենք պատրաստվում ենք Եվրասիական միության մասին պայմանագրի ստորագրմանը: Մինսկում ապրիլի վերջին սպասվում է շատ կարեւոր հանդիպում, իսկ մայիսի վերջին Աստանայում մենք մտադիր ենք ավարտել Եվրասիական միության մասին պայմանագրի շուրջ ֆորմալ աշխատանքը»,-ասել է նա:



























