Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 2-ին, ժամը 21.15-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել` նետվելով Կիեւյան կամրջից:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 31-ամյա Հ. Ս.-ը Կիեւյան կամրջից ցած նայելով` մոտ կես ժամ հեռախոսով խոսել է, ինչն էլ անցորդների մոտ ինքնասպանության փորձի տպավորություն է թողել:

Ոստիկանության աշխատակիցները Հ. Ս.-ին ուղեկցել են ոստիկանության Մաշտոցի բաժին մանրամասները ճշտելու նպատակով: